Главная » Архив материалов
                 

Արթիկի ծննդատանը ծնվել է երկրագրդի 7 միլիարդերորդ բնակիչը: Երջանիկ մանկիկի` ծնողները Պեմզաշեն համայնքից են, որոնք արդեն որոշել են երեխայի անունը` Վահրամ Ոսկանյան: Երեխայի հայրը արտագնա աշխատանքի է Ռուսաստանում, ով լսելով բարի լուրը, մտադիր է երկու օրից վերադառնալ:

7 միլիարդերորդ երեխան լույս աշխարհ է եկել ժամկետից 2 շաբաթ շուտ, գիշերը ժամը 00:20-ին: Այդ օրն Արթիկի ծննդատանն այլ երեխա չի ծնվել: Փոքրիկն առողջ է, իրեն լավ է զգում:

Ծննդատուն են եկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, ովքեր բուժսարքավորումներ են նվիրել ծննդատանը:

Այստեղ են ժամանել նաեւ Արթիկի քաղաքապետարանի ներկայացուցիչները եւ ն ... Читать дальше »

Просмотров: 849 | Добавил: HEIGMM | Дата: 31.10.2011 | Комментарии (0)

                   

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կրկին հիշեցնում է, որ հոկտեմբերի 30-ին անցնում ենք ձմեռային ժամանակի:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի հոկտեմբերի վերջին կիրակի օրը` հոկտեմբերի 30-ին, ժամը 3.00-ին ժամացույցի սլաքները պետք է տանել 1  ժամ հետ:

Просмотров: 878 | Добавил: HEIGMM | Дата: 28.10.2011 | Комментарии (0)

                   

Հայաստանի կառավարությունն այսօր` հոկտեմբերի 27-ին, որոշում ընդունեց Հայաստանում ներդնել Ազգային վիճակախաղ: Այն իրականացվելու է «ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ» (Amaya Gaming Group) կորպորացիայի հետ համատեղ` 50% - 50% փայաբաժիններով: Ազգային վիճակախաղի ներդրման համար ՀՀ կառավարությունը ծախսելու է 100 մլն դրամ, որը այնուհետ վերադարձվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես վիճակախաղի լիցենզիայի համար պետական տուրք: «ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ» կորպորացիայի ներդրումը կազմելու է շուրջ 28 մլն դոլար, որը լինելու է ֆինանսական, տեխնոլոգիական եւ տեխնիկական սարքավորումների տեսքով: Համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը Կառավարության եւ Ընկերության միջեւ պետք է բաշխվի հավասարապես: Ըստ ֆինանսների նախարարութ ... Читать дальше »

Просмотров: 788 | Добавил: HEIGMM | Дата: 27.10.2011 | Комментарии (0)

                           

Երկրաշարժից տուժած Թուրքիային Հայաստանի կառավարության աջակցությունն Իզմիր քաղաք տեղափոխող օդանավի թռիչքը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին, կեսօրին մոտ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էրNEWS.am-ը, Հայաստանն այսօր` հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի եւ Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը ... Читать дальше »

Просмотров: 849 | Добавил: HEIGMM | Дата: 27.10.2011 | Комментарии (0)

              

Նախնական տվյալներով, Թուրքիայում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Ստամբուլի «Ակոս» թերթի խմբակցությունից: «Վանի մեր հայրենակիցներից, ինչպես նաեւ թուրք եւ քուրդ բարեկամներից ստացած տվյալներով, վիրավորների եւ զոհերի մեջ հայեր չեն եղել»,- նշել են նրանք:

Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին եւս չի տուժել, քանի որ գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնից համեմատաբար հեռու:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 200-ը: Այդ մասին հայտնել է  Թուրքիայի ներքին գործե ... Читать дальше »

Просмотров: 910 | Добавил: HEIGMM | Дата: 24.10.2011 | Комментарии (0)

 
                       
Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել մինչեւ հազար մարդ: Այդ մասին հայտարարել է երկրի սեյսմիկ ծառայության ղեկավարը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Վան նահանգում ավերվել է 25 բնակելի շենք եւ դպրոցական հանրակացարանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի 23 -ին Թուրքիայում 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ:
Просмотров: 795 | Добавил: HEIGMM | Дата: 24.10.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 36 37 38 39 »