Главная » 2011 » Октябрь » 27 » Հայաստանում կներդրվի Ազգային վիճակախաղ
19:37
Հայաստանում կներդրվի Ազգային վիճակախաղ
                   

Հայաստանի կառավարությունն այսօր` հոկտեմբերի 27-ին, որոշում ընդունեց Հայաստանում ներդնել Ազգային վիճակախաղ: Այն իրականացվելու է «ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ» (Amaya Gaming Group) կորպորացիայի հետ համատեղ` 50% - 50% փայաբաժիններով: Ազգային վիճակախաղի ներդրման համար ՀՀ կառավարությունը ծախսելու է 100 մլն դրամ, որը այնուհետ վերադարձվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես վիճակախաղի լիցենզիայի համար պետական տուրք: «ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ» կորպորացիայի ներդրումը կազմելու է շուրջ 28 մլն դոլար, որը լինելու է ֆինանսական, տեխնոլոգիական եւ տեխնիկական սարքավորումների տեսքով: Համատեղ գործունեության արդյունքում ստացված շահույթը Կառավարության եւ Ընկերության միջեւ պետք է բաշխվի հավասարապես: Ըստ ֆինանսների նախարարության հաղորդագրության` Ազգային վիճակախաղը կկազմակերպվի միջազգային պրակտիկայում ընդունված լավագույն փորձին համապատասխան:

«ԱՄԱՅԱ ԳԵՅՄԻՆԳ ԳՐՈՒՊ» կորպորացիան կանադական ընկերություն է, որը համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների հետ, նրանց մատուցելով խորհրդատվական ծառայություններ շահումով խաղերի, վիճակախաղերի, ինչպես նաեւ օգնություն ցուցաբերում այդ բնագավառի հարկային, օրենսդրական եւ ծրագրային հարցերում: Կորպորացիան նաեւ առաջարկում է խաղային բնագավառի վերջին ծրագրային տեխնոլոգիաները, ներառյալ սերվերային եւ ցանցային խաղեր, էլեկտրոնային խաղասեղաններ, ինտերնետային խաղեր, SMS վիճակախաղը եւ բազմաթիվ այլ նորույթներ: Օրինակ, համագործակցելով Քենիայի կառավարության հետ, կորպորացիան շահագործման մեջ դրեց SMS վիճակախաղը: Կորպորացիայի բաժնետոմսերը տեղադրված են Նյու-Յորքի եւ Տորոնտոյի վենչուրային բորսաներում:

Просмотров: 791 | Добавил: HEIGMM | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]