Главная » Архив материалов

ԼՂՀ պաշտպանության բանակին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` ԼՂՀ պաշտպանության բանակը ադրբեջանական զորքերի հետ շփման գծի ողջ երկայնքով պատժիչ գործողություններ է իրականացնում:

Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, նոյեմբերի 23-ին ժամը 19:30-ի սահմաններում Հորադիզի ուղղությամբ իրականացված գործողությունների արդյունքում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ զինծառայող:

Ադրբեջանական լրատվամիջոցները դեռեւս լռում են այս մասին:

Հիշեցնենք, որ վերջին երկու օրվա ընթացքում ԼՂՀ-ից հաղորդագրություն է ստացվել ադրբեջանական կողմից բացած կրակի հետեւանքով երկու զինծառայողի մահվան մասին: Նախօրեին ԼՂՀ ՊՆ-ն հայտնել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արեն Արմենի Սիմոնյանի մահվան մասին, իսկ կիրակի օրը` մահացու վիրավորվել էր ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Միհրան Արմենի Մարգարյանը:

Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ յուրաքանչյուր հայ զինվորի մահվան համա ... Читать дальше »
Просмотров: 643 | Добавил: admin | Дата: 25.11.2011 | Комментарии (2)

Նոյեմբերի 24-ին, երեկոյան ժամը 20-ին  մեկնարկած եւ առավոտյան ժամը 08.00-ին ավարտված «Հայաստան» Համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնի ընթացքում Հայաստանի և Արցախի ջրամատակարարման համար հավաքագրվել է 12 մլն 286 հազար 478 դոլար: Այն հեռարձակվել է Լոս Անջելեսից եւ հնարավոր էր դիտել կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ եւ ինտերնետային կապով: Հայաստանում հեռուստամարաթոնը հեռարձակվել է Հ1, «Արմենիա», «Շանթ» եւ «Երկիր Մեդիա» հեռուստաալիքներով:

... Читать дальше »

Просмотров: 774 | Добавил: HEIGMM | Дата: 25.11.2011 | Комментарии (0)



«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացնում է սփյուռքահայ գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի հետ հարցազրույցը, որտեղ նա մի շարք բավականին կոշտ հայտարարություններով է հանդես եկել` կապված մեր երկրում ահռելի չափերի հասնող կոռուպցիայի, պետական համակարգում տիրող անգրագիտության եւ ձեւավորված օլիգարխիայի հետ` համարելով այդ երեւույթները Հայաստանի գլխավոր չարիքներ:

Հայրապետյանը պատասխանել է նաեւ Շառլ Ազնավուրի աղմկահարույց հարցազրույցի, ինչպես նաեւ Գանձասարի պատի սալիկապատման հետ կապվա ... Читать дальше »

Просмотров: 759 | Добавил: HEIGMM | Дата: 23.11.2011 | Комментарии (0)

Շուտով պատրաստ կլինեն դիմորդների համար համապատասխան առարկաների ուղեցույցները. դրանք հիմնականում վերահրատարակություններ են: Այս մասին, այսօր` նոյեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:

Նրա խոսքով, ներկա պահին հրատարակման են պատրաստվում Հայոց պատմություն եւ օտար լեզու առարկաների ուղեցույցները եւ դեկտեմբերի սկզբերին դրանք արդեն կհասցվեն դպրոց: Ուղեցույցներն, ինչպես միշտ, դիմորդներին անվճար են տրվելու:

Լրագրողների այն հարցին, թե այս տարի քանի՞ շրջանավարտ կա, նա պատասխանեց. «Կանխատեսումներ դժվար է անել, քանի որ շրջանավարտների թիվը հաստատուն չէ: Որպես ուղենիշ ընդունում են այն փաստը, որ նախանցյալ տարի 17 հազար դիմորդ ենք ու ... Читать дальше »

Просмотров: 778 | Добавил: HEIGMM | Дата: 23.11.2011 | Комментарии (0)

Ընդունելության քննությունները հնարավորին չափ հեշտացվելու են, ինչպես նաեւ աշխատանքներ են տարվելու, որ  ընդունելության քննությունները կանխատեսելի ընթացք ունենան: Այս մասին, այսօր` նոյեմբերի 23-ին հրավիրված ասուլիսի ընթացքում, հայտարարեց Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գուրգեն Խաչատրյանը  ավելացնելով, որ որոշումը կայացվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ խորհրդակցության արդյունքում:

Նրա խոսքով, այդ որոշումը կյանքի կոչելու համար կսկսեն շտեմարաններ հրատարակել, որպեսզի դրանց հիման վրա կազմվեն քննական թեսթերը եւ դրանով իսկ կանխատեսելի դարձնել քննությունները:

«Մեկ տարվա մեջ հնարավոր չէ ամբողջ գործընթացն սկսել: Հետեւաբար` որոշեցինք այս տարի աշխատել  մաթեմատիկայի եւ հայոց լեզու, ... Читать дальше »

Просмотров: 805 | Добавил: HEIGMM | Дата: 23.11.2011 | Комментарии (0)

                        

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 20-ին, Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2011»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ գալա միջոցառմանն ունեցած իր ելույթում Բակո Սահակյանը, մասնավորապես, ասել է.

«Նաեւ ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել արդեն ավանդական դարձած այս հանդիպման կազմակերպիչներին, ձեզ բոլորիդ, Սփյուռքի մեր հայրենակիցներին` Արցախին մշտապես սատարելու եւ աջակցելու համար:

... Читать дальше »

Просмотров: 744 | Добавил: HEIGMM | Дата: 21.11.2011 | Комментарии (0)

« 1 2 ... 34 35 36 37 38 39 »