11:44 Գյումրիում 6 հոգանոց ընտանիք է սպանվել | |
Հունվարի 12-ին, Գյումրիում սպանվել է 6 հոգանոց ընտանիք, ինչի համար, ըստ հայկական լրատվամիջոցների հրապարակումների, կասկածվում է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայից փախած զինծառայող:Սպանությունը կատարել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող, որը մինչ այդ փախել է զորամասից:Փախած զինծառայողը բազայում ծառայության էր անցել 2014թ դեկտեմբերին: Ըստ Քննչական կոմիտեի՝ սպանության համար հիմնական կասկածյալը ռուս զինվորական Պերմյակով Վալերի Պավլովիչն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորականի կոշիկները, ԱԿ-74 ինքնձիգը, 5,45մմ տրամաչափի պարկուճներ եւ մեկ պահունակ` փամփուշտներով։ | |
|
Всего комментариев: 0 | |