11:51 Գյումրիի 102-րդ ռազաբազայից փախած զինծառայողին բռնել են հայ-թուրքական սահմանն անցնելիս | |
Գյումրիում 6 հոգու սպանության մեջ կասկածվող, ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հայտնաբերվել է հայ-թուրքական սահմանը հատելու ու Թուրքիա անցնելու փորձի ժամանակ։ Զորամասից փախած զինծառայողին բռնել են Բայանդուր գյուղի ուղղությամբ ծառայություն իրականացնող սահմանապահները։ Այս մասին տեղեկությունը հաստատել է ՀՀ ոստիկանության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ ավելացնեվ, որ զինծառայողին բռնելու գործողությունը հաջողվել է սահմանապահների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում։ | |
|
Всего комментариев: 0 | |