Главная » 2011 » Октябрь » 24 » Թուրքիայում հայկական Սուրբ Խաչ եկեղեցին չի տուժել երկրաշարժից
19:20
Թուրքիայում հայկական Սուրբ Խաչ եկեղեցին չի տուժել երկրաշարժից
              

Նախնական տվյալներով, Թուրքիայում երկրաշարժից տուժածների մեջ հայեր չկան: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են Ստամբուլի «Ակոս» թերթի խմբակցությունից: «Վանի մեր հայրենակիցներից, ինչպես նաեւ թուրք եւ քուրդ բարեկամներից ստացած տվյալներով, վիրավորների եւ զոհերի մեջ հայեր չեն եղել»,- նշել են նրանք:

Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցին եւս չի տուժել, քանի որ գտնվել է երկրաշարժի էպիկենտրոնից համեմատաբար հեռու:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը Թուրքիայում գերազանցել է 200-ը: Այդ մասին հայտնել է  Թուրքիայի ներքին գործերի նախարար Ինդրիս Նաիմ Սահինին:

117 զոհերի մասին տեղեկությունը ստացվել է էպիկենտրոնում գտնվող Էրջիշ քաղաքից, եւս 100 մարդ զոհվել է Վանում: Վնասվածք է ստացել 1090 մարդ: Իշխանությունները սպասում են, որ զոհերի թիվը կաճի:

Թուրքիայի արեւելքում հոկտեմբերի 23-ին, Երեւանի ժամանակով 15:40-ին տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ: Էպիկենտրոնը եղել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք:

Ցնցումներ զգացվել են նաեւ Հայաստանում, Վրաստանում եւ Իրանում: Հայաստանում ցնցումների ուժգնությունը եղել է 3-ից 5 բալ:


Просмотров: 912 | Добавил: HEIGMM | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]