Главная » 2011 » Октябрь » 24 » Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է մինչեւ հազար մարդ
08:28
Թուրքիայում երկրաշարժի հետեւանքով զոհվել է մինչեւ հազար մարդ
 
                       
Թուրքիայում երկրաշարժի զոհ է դարձել մինչեւ հազար մարդ: Այդ մասին հայտարարել է երկրի սեյսմիկ ծառայության ղեկավարը: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Վան նահանգում ավերվել է 25 բնակելի շենք եւ դպրոցական հանրակացարանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, այսօր` հոկտեմբերի 23 -ին Թուրքիայում 7,1 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը գտնվել է Վանից 38 կմ հյուսիս-արեւելք: Ստորերկրյա ցնցումների ուժգնությունը կազմել է 9-10 բալ: Հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Հայաստանի տարածքում երկրաշարժն զգացվել է 3-5 բալ ուժգնությամբ:
Просмотров: 799 | Добавил: HEIGMM | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]