Главная » 2011 » Октябрь » 27 » Թուրքիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավի չվերթը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին
18:22
Թուրքիա մարդասիրական օգնություն տեղափոխող հայկական օդանավի չվերթը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին
                           

Երկրաշարժից տուժած Թուրքիային Հայաստանի կառավարության աջակցությունն Իզմիր քաղաք տեղափոխող օդանավի թռիչքը կկայանա վաղը` հոկտեմբերի 28-ին, կեսօրին մոտ։ Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էրNEWS.am-ը, Հայաստանն այսօր` հոկտեմբերի 27-ին Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի եւ Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։

Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Իզմիր քաղաք կտեղափոխեն 40 տոննա բեռ` վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։

ԱԻՆ մամուլի ծառայությունից առայժմ չհաստատեցին տեղեկությունները, որ փրկարարներ էլ են մեկնելու` նշելով, որ միջազգային խողովակներով ստացված հայտում նշվել էր, թե Թուրքիան վրանների, քնապարկերի եւ նման պարագաների կարիք ունի, իսկ փրկարարների հայտ չի ներկայացվել: Նման դեպքերում, փրկարարներ ուղարկվում են այն դեպքում, երբ հայտ է ներկայացվում:

Просмотров: 853 | Добавил: HEIGMM | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]