Главная » 2011 » Октябрь » 20 » Շիրակի, Գեղարքունիքի եւ Լոռիի մարզերում ձյուն է տեղում
14:06
Շիրակի, Գեղարքունիքի եւ Լոռիի մարզերում ձյուն է տեղում
                    

Այս պահին Հայաստանի որոշ հատվածներում, հատկապես Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Լոռիի առանձին հատվածներում տեղումներ են ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Վերջինս նշեց, որ արդեն այսօր երեկոյան գործող ցիկլոնը հանրապետությունից կտեղափոխվի Կասպից ծով, Հայաստան կներթափանցի անտիցիկլոնային դաշտը, տեղումները ամենուրեք կդադարեն, եւ առաջիկա երեք օրերին կդիտվի առանց տեղումների եղանակ:

Այսօր գիշեր կգրանցվեն ցածր ջերմաստիճաններ: Եւս 4 աստիճանով օդի ջերմաստիճանը կնվազի հոկտեմբերի 21-ի գիշերը:  Արդյունքում լեռնային շրջաններում ջերաստիճանը գիշերը կլինի 2-ից 6 աստիճան ցուրտ, նախալեռնային շրջաններում` 2 աստիճան տաքություն, Արարատյան դաշտի առանձին հատվածներում հնարավոր է ջերաստիճանի նվազում մինչեւ 0 աստիճան: Երեւանում առաջիկա երեք օրերին տեղումներ չեն սպասվում: Ջերմաստիճանը գիշերը կլինի 0-ից +2, ցերեկը` 14-ից 16 աստիճան տաքություն:

Просмотров: 827 | Добавил: HEIGMM | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]