Главная » 2015 » Март » 13 » Պուտինը ապրիլի 24-ին կլինի Երեւանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ
08:16
Պուտինը ապրիլի 24-ին կլինի Երեւանում՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ

                        

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կգա՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին AFP-ի հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այո, նա կթռչի Երեւան»,-հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինն այդ հարցը քննարկելի է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ՝ մարտի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում:

 

Просмотров: 480 | Добавил: HEIGMM | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]