18:35 ԼՂՀ Պաշպանության բանակը պատժիչ գործողություններ է իրականացրել | |
ԼՂՀ անվտանգությունն ապահովելու նպատակով Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հունվարի 31-ին ժամը 13:00-14:00-ի սահմաններում դիմել են պատժիչ գործողությունների, որոնց արդյունքում շփման գծի արևելյան ուղղությամբ շարքից հանվել է հակառակորդի 2 դիրք և մեկ մարդատար ավտոմեքենա: Նույն ուղղությամբ մեկ այլ հատվածում խփվել է հակառակորդի առնվազն 2 զինվոր: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: | |
|
Всего комментариев: 0 | |