Главная » 2011 » Октябрь » 19 » Հայաստան-Թուրքիա սահմանին` Մասիսի մոտ 4-5 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել
21:33
Հայաստան-Թուրքիա սահմանին` Մասիսի մոտ 4-5 բալ ուժգնության երկրաշարժ է գրանցվել
                   

Հայաստանում, այսօր` հոկտեմբերի 19-ին, ժամը 19.19-ին, ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.3 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում` Մասիս  քաղաքից  7 կմ հարավ:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի մի շարք բնակավայրերում, մասնավորապես Երեւան, Մասիս, Արտաշատ քաղաքներում եւ Մխչյան, Արաքսավան, Դիմիտրով, Մասիս գյուղերում` 3-4 բալ ուժգնությամբ:

Просмотров: 904 | Добавил: HEIGMM | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]