11:34 Այսուհետ ավտոմեքենաների ազատ համարանիշներին և գներին կարելի է ծանոթանալ առցանց | |
Ոստիկանության police.am կայքում սեպտեմբերի 11-ից գործում է նոր բաժին` «Ազատ համարանիշների որոնում»: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնում են, որ բաժնում առցանց հարցման եղանակով հնարավոր է ստուգել ավտոմեքենայի` քաղաքացու նախընտրած համարանիշի առկայությունը և ծանոթանալ գներին:
Անհրաժեշտ է ընտրել «Ֆիզիկական անձ» կամ «Իրավաբանական անձ» բաժինը, այնուհետև մուտքագրել թվերն ու տառերը համապատասխան դաշտերում և սեղմել «Ստուգել առկայություն»։
| |
|
Всего комментариев: 1 | ||
| ||