09:09 Այս գիշեր շփման գծում իրադրությունը լարված է եղել. տրվել է ուժեղ հակահարված | |
Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ին եւ լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ 60, 82 եւ 120 մմ ականանետերից եւ ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը ստանալով ուժեղ հակահարված՝ ճնշվել են: ՊԲ-ն շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով պահել վերահսկողության տակ եւ վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: | |
|
Всего комментариев: 0 | |