21:32 Արսեն Առստամյան - ԼՂՀ ԱԺ պատգամավորի թեկնածու | |
Արսեն Արամայիսի Առստամյան: Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 21-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1997 թվականին ավարտել է Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան համար 1 միջնակարգ դպրոցը: 1997թ. ընդունվել և 2004 թվականին ավարտել է ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ՙՀայոց լեզու և գրականություն՚ բաժինը: 1998-2009թթ. ծառայել է Հայկական զինված ուժերում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: 2000-2008թթ. ՙԳոյամարտ՚ հեռուստածրագրի լրագրող-հաղորդավար: Ծառայությանը զուգահեռ, համատեղության կարգով, 2003թ. և 2008-2009թթ. աշխատել է Արցախի հանրային հեռուստառադիոընկերությունում` որպես խմբագիր-հաղորդավար: 2005-2007թթ. սովորել է ԱրՊՀ մագիստրատուրայում` ՙՀայ գրականություն՚ մասնագիտությամբ: Ունի բանասիրության մագիստրոսի աստիճան: 2009թ. դեկտեմբերի 12-ին նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակայնության հետ կապերի բաժնի հանրային կապերի և միջգերատեսչական համագործակցության բաժանմունքի գլխավոր մասնագետի պաշտոնին: Նույն հրամանով շնորհվել է քաղաքացիական հատուկ ծառայության 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: 2010թ. զորացրվել է ՀՀ Պաշտպանության նախարարությունից: Շուրջ 12 տարվա զինվորական ծառայության ընթացքում հրամանատարության կողմից բազմիցս արժանացել է շնորհակալության, պարգևատրվել ՙԱնբասիր ծառայության համար՚ առաջին աստիճանի և ՙԾովակալ Իսակով՚ մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով: 2011թ. փետրվարից Արցախի հանրային հեռուստատեսության ՙՕր՚ լրատվական ծրագրի գլխավոր խմբագիրն է: Լրագրողական գործունեությամբ սկսել է զբաղվել 1995 թվականից` պարբերաբար հանդես գալով Արցախի պետական հեռուստատեսությամբ շաբաթը մեկ անգամ եթեր հեռարձակվող ՙԿարկաչ՚ մանկապատանեկան ծրագրով: Ունի պահեստազորի մայորի զինվորական կոչում: Ամուսնացած է: Անկուսակցական է: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |
