Главная » 2015 » Май » 4 » Արցախի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախնական արդյունքները
09:49
Արցախի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական նախնական արդյունքները

                                

Մայիսի 3-ին Արցախում անցկացվեցին վեցերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները:

Համառոտ տեղեկատվություն… 33 պատգամավորական տեղը բաժանված է 22 համամասնական և 11 մեծամասնական տեղի: Համամասնական 22 տեղի համար պայքարում են 7 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Ազգային վերածնունդ», «Արցախի ժողովրդավարական», «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական», «Խաղաղություն և զարգացում», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունները:

Այս ընտրություններին հրավիրվել ու մասնակցում են 100-ից ավելի միջազգային և 110-ից ավելի տեղական դիտորդներ, չորս տասնյակից ավելի ԶԼՄ-ների 100-ից ավելի ներկայացուցիչներ: Ի դեպ, դիտորդների մեջ կան ՀՀ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Ավստրիայի, Կիպրոսի և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Ըստ որոշ կուսակցություների հաշվարկների՝ ոչ պաշտոնական ու մոտավոր պատկերը հետևյալն է: Թարմացված.

1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 47,35%,

2. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – 5,38%,

3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 19,1%,

4. «Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն» – 1.65%,

5. «Խաղաղություն եւ զարգացում« կուսակցություն – 0,86%,

6. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 18,81%,

7. «Շարժում-88» կուսակցություն – 6.93%:

 Ըստ  նախնական ու ոչ պաշտոնական տվյալների՝ մեծամասնական ընտրակարգով հաղթածների ցուցակը հետևյալն է:

 1. Դավիթ Մելքումյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»),

2. Արսեն Առստամյան (անկախ),

3. Արզիկ Մխիթարյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),

4. Վահրամ Բալայան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),

5. Վիտալի Բալասանյան («Շարժում-88» կուսակցություն),

6. Իվան Ավանեսյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),

7. Սերգեյ Հարությունյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),

8. Դավիթ Իշխանյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),

9. Արթուր Թովմասյան («Ազատ հայրենիք» կուսակցություն),

10. Լեռնիկ Հովհաննիսյան («Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն),

11. Արմո Ծատուրյան («Արցախի ժողովրդավարական կուսակցություն»):

Ըստ վերոնշյալ ցանկերի ու նախնական տվյալների՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովի 33 տեղերը կբաշխվեն հետևյալ համամասնությամբ՝

1. «Ազատ հայրենիք» կուսակցություն – 15 մանդատ (11 համամասնական և 4 մեծամասնական),

2. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն – 7 մանդատ (4 համամասնական և 3 մեծամասնական),

3. «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» – 6 մանդատ (4 համամասնական և 2 մեծամասնական),

4. «Շարժում-88» կուսակցություն – 2 մանդատ (1 համամասնական և 1 մեծամասնական),

5. «Ազգային վերածնունդ» կուսակցություն – եթե 5%-ի շեմը հաղթահարի վերջնական արդյունքներով, ապա՝ 1 համամասնական մանդատ, այլապես կուսակցություններից մեկը կստանա այդ մեկ մանդատը, իսկ թե որ կուսակցությունը, դժվարանում եմ ասել: 1 մանդատ ևս պետք է տրվի կուսակցություններից մեկին՝ կորսված ձայների վերաբաշխման շնորհիվ:

 ԿԸՀ տվյալներով՝ ժամը 20,00-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել են ընտրողների 70,6 տոկոսը, որն ավելի բարձր է, քան 2010թ. ցուցանիշը:

 

beglaryan.info

Просмотров: 682 | Добавил: HEIGMM | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]