Главная » 2015 » Август » 27 » Արցախի պետական համալսարանում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել
15:22
Արցախի պետական համալսարանում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել

Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական նիստի որոշման համաձայն կատարվել են կառուցվածքային փոփոխություններ:

 

ԱրՊՀ պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, բուհի «Հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների» ֆակուլտետը վերանվանել է «Բանասիրական» ֆակուլտետ:

 

«Ֆիզիկամաթեմատիկական», «Քիմիա և կենսաբանության» ֆակուլտետները և «Ճարտարագիտական» ֆակուլտետի «Հեռահաղորդակցություն», «Կառավարման տեղեկատվական համակարգեր» բաժինները միացման եղանակով վերակազմակերպվել են «Բնագիտական»,

 

«Մանկավարժության» ու «ՆԶՊ և ֆիզդաստիարակության» ֆակուլտետները վերակազմակերպվել են «Մանկավարժության և սպորտի» ֆակուլտետի:

 

«Պատմության և քաղաքագիտության» ֆակուլտետը և «Տնտեսաիրավաբանական» ֆակուլտետի իրավաբանական բաժինը միացմամբ վերակազմակերպվել է «Պատմության և իրավագիտության» ֆակուլտետը:

 

«Տնտեսաիրավաբանական» ֆակուլտետի տնտեսագիտության բաժինը և «Ճարտարագիտական» ֆակուլտետի հիմնական մասը վերակազմակերպվել է «Տնտեսագիտության և ճարտարագիտության» ֆակուլտետի,

 

«Ճարտարագիտության» և «Քաղաքաշինության» ամբիոնները միացման եղանակով վերակազմակերպել են «Քաղաքաշինության» ամբիոնի:

Просмотров: 723 | Добавил: HEIGMM | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]