Главная » Статьи » Լրահոս

Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Աջակցություն Արցախահայությանը» նորաստեղծ ՀԿ-ի անդամների հետ

Արցախի տեղեկատվական շտաբից NEWS.am-ին հայտնում են, որ Արցախի նախագահը ողջունել է կազմակերպության նպատակը, այն է՝ աջակցել վերջին ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված արցախահայերից առավել խոցելի խմբերին, և պատրաստակամություն հայտնել աջակցել հետագա գործունեության ընթացքում:

Սամվել Շահրամանյանը հույս է հայտնել, որ նախաձեռնությունը որոշակիորեն կմեղմի վերջին ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների և ՊԲ ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած, տուժած անձանց, ինչպես նաև անօթևան մնացած այլ կարիքավոր ընտանիքների սոցիալական ծանր վիճակը:

Հանդիպմանը նախագահ Շահրամանյանը պատասխանել է նաև «Աջակցություն Արցախահայությանը» հասարակական կազմակերպության անդամների բարձրացրած հարցերին:

 

Նյութը՝ News.am

Категория: Լրահոս | Добавил: Admin0463 (09.11.2023)
Просмотров: 41 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]