Главная » Статьи » Լրահոս |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կգա՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին AFP-ի հետ զրույցում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այո, նա կթռչի Երեւան»,-հայտարարել է Պեսկովը՝ հավելելով, որ Պուտինն այդ հարցը քննարկելի է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանի հետ՝ մարտի 12-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 12-ին, հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները համաձայնեցրել են իրենց առաջիկա հանդիպումների ծրագրերը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին համատեղ մասնակցության շրջանակներում: | |
Просмотров: 557 | Рейтинг: 5.0/1 |
Всего комментариев: 0 | |