Главная » Статьи » Արցախ

ԼՂՀ ոստիկանությունը` Հիմնադիր խորհրդարանի կողմից կազմակերպված ավտոերթի մասին

       

ԼՂՀ ոստիկանությունը «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցների վրա Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

ԼՂՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 31-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից կազմակերպվել է ավտոերթ դեպի Արցախ, որը բացասական արձագանք է ստացել Արցախի հանրության լայն շրջանակներում և նրա մի ստվար զանգված որոշել է կանխել ավտոերթի մասնակիցների մուտքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Հաշվի առնելով նշված հանգամանքները և հասարակական կարգի հնարավոր խախտումները՝ ԼՂՀ ոստիկանությունը վերակարգեր է սահմանել Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղու որոշ հատվածներում։ Հանդիպելով ավտոերթի մասնակիցներին` ոստիկանության ներկայացուցիչները բացատրական աշխատանքներ են իրականացրել նրանց հետ՝ հորդորելով ետ կանգնել այդ նախաձեռնությունից, քանի որ այն հասարակական լարվածություն է առաջացրել Արցախում։ Սակայն ավտոերթի մի խումբ մասնակիցներ, ի հակադարձումն հորդորների, դիմել են հակաօրինական գործողությունների և շարունակել սադրանքները նաև ոստիկանության նախազգուշացումներից հետո։

Հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ԼՂՀ ոստիկանությունն ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել համապատասխան գործողություների` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում: Ցավոք, կան տուժածներ, որոնց կյանքին, սակայն, վտանգ չի սպառնում: Նշված միջադեպի մասին ԼՂՀ ոստիկանությունն առաջիկայում ևս կտրամադրի լրացուցիչ տեղեկություններ»:

Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: 

Категория: Արցախ | Добавил: HEIGMM (31.01.2015)
Просмотров: 668 | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]