Главная » Статьи » Արցախ |
ԼՂՀ ԿԸՀ –ն հրապարակել է 2015 թվականի մայիսի 3-ի ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների օգտին կատարված քվեարկությունների արդյունքները: Ստեփանակերտի թիվ 1 ընտրատարածքում ԱԺ պատգամավոր է ընտրվել Դավիթ Մելքումյանը, ում օգտին 6060 քվեարկողներից 2745-ը: Թիվ 2 ընտրատարածքում՝ 6464 քվեարկողներից ԱԺ թեկնածու Արսեն Առստամյանի օգտին է քվեարկել 1101-ը: Թիվ 3 ընտրատարածքում՝ 6356 քվեարկողներից Արզիկ Մխիթարյանի օգտին՝ 2158-ը: Թիվ 4 ընտրատարածքում ընտրվել է Վահրամ Բալայանը. ընդհանուր քվեարկողների թիվը՝ 6328, որից նրա օգտին՝ 1783-ը: Թիվ 5 ընտրատարածքն ընդգրկող Ասկերանի շրջանում ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի օգտին 6328 , քվեարկողներից՝ 3708-ը: Թիվ 6 ընտրատարածքն ընդգրկող Հադրութի ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Իվան Ավանեսյանը՝ 6608-ից՝ 5767-ը: Թիվ 7 ընտրատարածքն ընդգրկող Մարտակերտի շրջանում պատգամավոր է ընտրվել Սերգեյ Հարությունյանը՝ 3774-ից՝ 3008-ը: Թիվ 8 ընտրատարածք Մարտունու շրջանում պատգամավոր է ընտրվել նաև Դավիթ Իշխանյանը՝ 6064 -ից՝ 2305: Թիվ 9 (Մարտունու շրջան) ընտրատարածքում, պատգամավոր է ընտրվել Արթուր Թովմասյանը՝ 6000-ից՝ 3588-ը: Թիվ 10, Քաշաթաղի և Շուշիի շրջաններն ընդգրկող ընտրատարածքում պատգամավոր է ընտրվել Լեռնիկ Հովհաննիսյանը՝ 7334-ից՝ 4587: Թիվ 11 ընտրատարածքն ընդգրկող Մարտակերտ, Շահումյան, Ասկերանի ընտրատեղամասում պատգամավոր է ընտրվել Արմո Ծատուրյանը՝ 7132-ից՝ 2914-ը: | |
Просмотров: 612
| Теги: |
Всего комментариев: 0 | |